Մեր մասին

TMMED-Պահպանելով առողջությունը լինել գեղեցիկ և բնական 

TMMED  BY TONOYAN-Ը հիմնադրվել է 2012 թվականին։


Մեզ մոտ իրականացվում են հետևյալ  ծառայությունները 


• Ուրվագծային պլաստիկա, որն իր մեջ ներառում է բոտեքս, ֆիլեր, մեզոթելեր, կոկթելերով մաշկի ձգում տարբեր հատվածներում։

• Մեզոթերապիա, որը տարբեր մաշկային խնդիրներ է հիմնովին վերացնում, ինչպես նաև մանր կնճիռներից ձերբազատվելու հիանալի տարբերակ է։ Մեզոթերապիայի ժամանակ իրականացվում են ներմաշկային և ենթամաշկային ներարկումներ և վերականգնվում է մաշկի էլաստիկությունը։

• Բիոռևիտալիզացիա, որը մաշկի խորը խոնավեցումն է, ինչի հետևանքով մանր կնճիռները վերանում են, թարմանում և բացվում է մաշկի գույնը, անհարթություններն է շտկվում, վերականգնվում է մաշկի առաձգականությունը։

• Դեմքի մաշկի ապարատային ձգում, որի հետևանքով մաշկը երիտասարդ և առողջ տեսք է ստանում կարճ ժամանակահատվածում։

• Կենտրոնում նաև մաշկի մաքրում, բուժում և մերսում է իրականացվում։Մերսման համար նախատեսված է լայն և ընդարձակ առանձին սրահ իր լոգախցիկով։

• Կենտրոնում նաև իրականացվում է մանր և միջին միջամտություններ, որոնցից են խալերի և նմանատիպ գոյացությունների հեռացումը։

• Վերջնականապես բուժվում է ակնեն, որը արդեն 14-16 տարեկանից կարող է առաջանալ։ Ակնեի բուժումն իրականացվում է համակարգային՝ համադրելով դեղամիջոցային բուժումը սարքավորումային մեթոդիկաների, սննդակարգի, տարատեսակ քսուկների և հորմոնալ ֆոնի կարգավորման հետ:

• Մազահեռացում ՝ ասեղային(Apilus XCell Pur սարքով), դիոդային (Proderm Germany Hager Wolf), ալեքսանդրիտային(CANDELA GENTLELASEPRO-U)։


Մաշկի ախտորոշում Janus Pro սարքով


Միջամտությունների բոլոր սենյակներում տեղադրված են կապույտ լամպեր, որոնք շուրջօրյա ստերիլիզացնում են տարածքը


TMmed by Tonoyan կետրոնում աշխատում են բացառապես բժշկական գիտելիքներ ունեցող մասնագետներ, որոնք անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուրին։ Մասնագետները միայն բժշկական զննումից և հակացուցումների բացակայության դեպքում են կիրառում այս կամ այն միջոցը։